National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
16.07.2020
Հանդիպում Հայաստանում Բելառուսի դեսպանի հետ
1 / 7

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հուլիսի 16-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վահե Էնֆիաջյանն ընդգծել է Հայաստանի եւ Բելառուսի միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամական հարաբերությունները: Նա փաստել է, որ վերջին տարիներին փոխգործակցությանը նպաստող բավականին արդյունավետ աշխատանք է իրականացվել: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական կապերի զարգացման ուղղությամբ ներդրած դեսպանի ջանքերը:

Արդյունավետ եւ կառուցողական գնահատելով համագործակցությունն օրենսդրական դաշտում եւ միջազգային հարթակներում՝ կողմերը հույս են հայտնել, որ այս տարի աշնանը Բելառուսում նախատեսվող խորհրդարանական բարեկամական խմբերի հանդիպումն իր ներդրումը կունենա միջխորհրդարանական կապերի, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում գործակցության զարգացման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային դիրքերի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին: Վահե Էնֆիաջյանը, դատապարտելով նման գործողությունները, կարեւորել է այս առնչությամբ Հայաստանի՝ ՀԱՊԿ գծով գործընկերների կառուցողական դիրքորոշումը:

Դեսպանն իր հերթին հավելել է, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով:

Մտքեր են փոխանակվել  նաեւ կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի, կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am